Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ի ֆոնդային բորսայի փլուզումը խուճապ է առաջացրել համաշխարհային ֆինանսական հարթակներում

ԱՄՆ-ի ֆոնդային բորսայի փլուզումը խուճապ է առաջացրել համաշխարհային ֆինանսական հարթակներում
09.01.2016 | 19:36

Համաշխարհային շուկայում ուժեղանում են խուճապային տրամադրությունները, երբ ամերիկյան Dow Jones դասիչը տարեսկզբին գրանցեց վերջին 119 տարվա պատմական նվազագույն ցուցանիշը՝ 5 % անկում ապրելով՝ հաղորդում է CNN-ը: Dow Jones դասիչը միանգամից իջավ 911 կետով, որ վատագույն ցուցանիշն է 1897-ից: Nasdaq-ի ցուցանիշը ևս մխիթարական չէ՝ նվազել է 6,4 %, որը վատագույն ցուցանիշն է վերջին 16 տարում: Բորսայական S&P 500 դասիչը, որ արտացոլում է ԱՄՆ 500 խոշորագույն ընկերությունների աճի դինամիկան, նվազել է 4,9 %-ով, որ վատագույն ցուցանիշն է դասիչի պատմության մեջ: ԱՄՆ-ի ֆոնդային շուկայում ցուցանիշների անկումը հաջորդել է Չինաստանի ֆոնդային շուկայի փլուզմանը և յուանի արժեզրկմանը դոլարի համեմատությամբ:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ